Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է վաղեմի հակամարտության կարգավորման համար. Միլլեր
02 Սեպտեմբերի 2023, 13:27
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է այս վաղեմի հակամարտության կարգավորման համար։ Այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանելով՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ հարցին:
«Մենք ծանոթացել ենք հաղորդագրություններին և մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Մենք հետևողականորեն հայտարարել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է այս վաղեմի հակամարտության կարգավորման համար։ Հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, և վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է։
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագայի խթանմանը»,- նշել են ԱՄՆ պետքարտուղարությունից: