Այս պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու շանսերը ավելի մեծ են․ Հիքմեթ Հաջիև

24 Սեպտեմբերի 2023, 15:05

Քաղաքականություն

Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են հատուկ կառավարական խումբ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ մտնելու հետ կապված համապարփակ հարցերի լուծման համար։ Այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ստեղծվել է կառավարության հատուկ աշխատանքային խումբ Լեռնային Ղարաբաղի և տասնյակ հազարավոր էթնիկ հայերի Ադրբեջանի կազմ մտնելու հետ կապված հումանիտար, տնտեսական և սոցիալական հարցերը լուծելու համար։ Ղարաբաղը վառոդի տակառ էր և աշխարհի ամենառազմականացված գոտին, բայց այժմ սա անցյալում է, այս պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու շանսերը շատ ավելի մեծ են»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հիմա եթերում