Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել. Փաշինյանը՝ Դուշանբեում
10 Հոկտեմբերի 2025, 12:52
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Դուշանբեում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
«Տարիներ շարունակ տևած կոնֆլիկտից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, որի համար հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել Ալմա Աթայի հռչակագիրը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հույս ունի մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, որից հետո անհրաժեշտ կլինի հաստատել տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր, ինչպես նաև լուծել մարդասիրական հարցեր։ Վարչապետը կարծում է, որ սա դժվար, բայց հասանելի խնդիր է։