Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է, առաջարկել ենք հավաքվել Մոսկվայում. Պուտին
13 Հոկտեմբերի 2023, 17:38
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է:
«Ես ասացի, որ մենք պատրաստ ենք նպաստել խաղաղ բանակցություններին՝ հուսալով, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի, առաջարկել ենք բոլոր գործընկերներին հավաքվել Մոսկվայում, վարչապետ Փաշինյանը գիտի այդ մասին, նախագահ Ալիեւը գիտի այդ մասին, որևէ խնդիր չեմ տեսնում, որոնք կարող են այժմ՝ Ղարաբաղում իրադարձություններից հետո, խոչընդոտել խաղաղության պայմանագրի կնքմանը »,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը:
Պուտինն ասել է, որ սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված տեխնիկական հարցեր կան, որոնք կողմերի բարի կամքի առկայության դեպքում կարող են լուծվել: