Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մնում է առաջնահերթություն ԱՄՆ-ի համար. Պետդեպ

07 Նոյեմբերի 2023, 23:20

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է առաջնահերթություն մնալ Միացյալ Նահանգների համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության առաջին փոխներկայացուցիչ Վեդանտ Պատելը։

Նա նշել է, որ Պետդեպարտամենտը կշարունակի զբաղվել այդ հարցով։

«Այս երկու երկրների միջև խաղաղությունը մնում է առաջնահերթություն մեր և պետքարտուղար Բլինքենի համար», — ասել Է դիվանագետը: