Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելը շատ դժվար է. Դմիտրի Ժուրավլյով
24 Սեպտեմբերի 2024, 22:00
Ռուս քաղաքագետ Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին:
«Բոլորն են ցանկանում խաղաղության պայմանագիրը ստորագրել, դրանում կասկած չկա, բայց հարցը մանրամասների մեջ է։ Ես վաղուց եմ ասել, որ խնդիրները կսկսվեն այն ժամանակ, երբ կհստակեցվեն մանրամասները։ Փաշինյանն (ՀՀ վարչապետ) ասաց, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, բայց հետո սկսվեցին մասնավոր հարցերը։ Դա շատ ծանր խնդիր է, նույնիսկ ոչ թե քաղաքական, այլ սոցիալ-մշակութային, ուստի պայմանագիր ստորագրելը շատ դժվար է։
Բաքուն սահմանի վերաբերյալ իր առաջարկներն ունի, դրանք չեն համընկնում և սկզբունքորեն չեն կարող համընկնել, որովհետև հայկական կողմն իրավիճակը տեսնում է մի ձևով, իսկ ադրբեջանականը՝ մեկ այլ ձևով։ Նրանք կարող են հանդիպել միմյանց, բայց դա անելը շատ դժվար է։ Չկա այնպիսի դիրքորոշում, որը լիովին գոհացնի բոլորին։ Ընդհանուր առմամբ, բոլորը խաղաղության կողմնակից են, բայց խնդիրներն արդեն սկսվել են: Պայմանագրի ստորագրումը հնարավոր է, բայց այդ ժամանակ կոնկրետ հարցերը պետք է տեղափոխվեն բանակցությունների հաջորդ փուլ։ Իսկ դա կնշանակի, որ հաջորդ անգամ իսկապես կստորագրեն, իսկ հիմա ինչ-որ հռչակագիր կստորագրեն», — ասել է Ժուրավլյովը։