Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում

09 Նոյեմբերի 2025, 13:28

Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ-ն խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման անցկացման վերաբերյալ: Այս մասին АПА թուրքական բյուրոյին հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուն:

Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում կհաջողվի հասնել կոնկրետ արդյունքների։

Նշենք, որ Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովը տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլի 17-19-ը։