Հայաստանի և Արցախի պատանի նկարիչները մասնակցել են միջազգային պլեների
23 Օգոստոսի 2024, 12:48
«Ալեքսանդրովսկայա Սլոբոդա» թանգարան-արգելոցում տեղի է ունեցել պլեներ պատանի նկարիչների համար:
Դրան մասնակցել է 550 տաղանդավոր նկարիչ տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից և Արցախից։ Մեր երիտասարդ նկարիչները գերազանց հանդես են եկել, իսկ Սերգեյ Արզումանյանը դարձել է 1-ին աստիճանի դափնեկիր։
Պատանիների մասնակցությունը պլեներին ֆինանսավորել է «Մեր գործը» բարեգործական հիմնադրամը, որը ձեռք է բերել ավիատոմս երեխաների և նրանց ուսուցչի համար:
Նշվում է, որ 2022 թվականին նույնպես պատանի հայ նկարիչները մասնակցել են պլեներին և դարձել մրցանակակիրներ։
«Մեր գործը» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգում 2020թ-ին։