Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-օգոստոսին աճել է 7,3%-ով

30 Սեպտեմբերի 2024, 12:53

Տնտեսություն և Բիզնես

ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-օգոստոսին աճել է 7,3%-ով։ Այս մասին ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Նա միևնույն ժամանակ նշել է, որ ենթակառուցվածքներն այդ ամենից մի փոքր հետ են մնում։

«Հայաստանի մարզերում ճանապարհները կա՛մ արդեն շատ լավ վիճակում են, կա՛մ վերանորոգման փուլում են»,- ասել է նա՝ ընդգծելով, որ կառավարությունը շարունակում է ներդրումներ կատարել ճանապարհների վերանորոգման (50 մլն դոլար) և տեխնիկական վերազինման (15 մլն դոլար) ուղղությամբ։

Արման Խոջոյանի փոխանցմամբ՝ կառավարությունը երկու ծրագիր է իրականացնում նաև լոգիստիկ կենտրոնների ստեղծման ուղղությամբ։ Դրանցից մեկը գյուղատնտեսական ապրանքների պահեստավորման համար պահեստների և սառնարանային խցիկների կառուցումն է, երկրորդը՝ փոխադրումների համար տրանսպորտային միջոցների ձեռքբերումը։

Հիմա եթերում