Հայաստանի և Իրանի գործարարների միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ
Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել Իրանի արտահանման հնարավորությունների 5-րդ ցուցահանդեսը (Iran Expo 2023), որտեղ ներկայացվել են գյուղատնտեսության, սննդի, շինարարության, հագուստի, կենցաղային պարագաների, քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտները, փոխանցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ցուցահանդեսին մասնակցել է Հայաստանից 23 գործարար։