Հայաստանի և Լեհաստանի միջև ստորագրվեց ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր
26 Փետրվարի 2026, 18:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հանդիպումից հետո Հայաստանի և Լեհաստանի միջև ստորագրվեց ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Այն ստորագրեցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը: