Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև ընկերական հանդիպում այս պահին չի նախատեսվում
03 Հուլիսի 2025, 11:40
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնել են, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ չեն բանակցում Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև ընկերական հանդիպում կազմակերպելու շուրջ:
«Հայաստանի հավաքականն ունի 2025 թվականի բոլոր հանդիպումները։ Ռուսաստանի հետ խաղը դրանց մեջ չի մտնում։ Ռուսաստանի հետ հանդիպումն այս փուլում չի քննարկվել»,- Sport24-ին հայտնել են ՀՖՖ մամուլի ծառայությունից։
Ռուսաստանի հավաքականը ՖԻՖԱ-ից և ՈՒԵՖԱ-ից անժամկետ արգելքից հետո կարող է անցկացնել միայն ընկերական հանդիպումներ: