Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումն ընթանում է արդեն թուրքական կողմում
30 Հուլիսի 2024, 14:30
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը տեղի է ունենում արդեն սահմանի թուրքական կողմում: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Նշվում է, որ հանդիպումից առաջ Ռուբինյանն ու Քըլըչը շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում: