Հայաստանի և Թուրքիայի միջև կան առանցքային հակասություններ. Կոնստանտին Տասից

Ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի հնարավոր բացումը։

«Մենք տեսնում ենք, որ եղել են պայմանավորվածություններ երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ։ Եվ դրանք ձեռք են բերվել, եթե չեմ սխալվում, 2022 թվականին կամ ավելի վաղ։ Սակայն այդ պահից ի վեր որևէ գործնական գործողություն, բացի այն, որ հայկական կողմը արդիականացրել է սահմանային անցակետը, չի իրականացվել։

Այստեղ, ինձ թվում է, առանցքային հակասությունն այն է, որ Հայաստանը կողմնակից է, որ կարգավորման գործընթացն ինքնուրույն ընթանա, իսկ Թուրքիան իր գործողությունները համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։ Եվ, ամենայն հավանականությամբ, կան ինչ-որ չասված պայմանավորվածություններ, որ Թուրքիան հաղորդակցությունների բացման և դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցում ինչ-որ տեղաշարժերի կգնա միայն այն բանից հետո, երբ զգալի առաջընթաց կլինի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։

Այս հարցում ևս պահպանվում են զգալի հակասություններ կողմերի միջև։ Ու թեև կան որոշակի տեղաշարժեր, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես են այդ լուծումները գտնելու և ինչ ժամանակահատվածում է դա տեղի ունենալու»,- ընդգծել է քաղաքագետը։

Հիմա եթերում