Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են պետական սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում

28 Նոյեմբերի 2025, 19:56

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` նոյեմբերի 28-ին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, հայ-թուրքական երկխոսության գործընթացում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։  

«Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնմանը և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը»,- հայտնել է Ռուբինյանը: