Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացման հարցում առաջընթաց չկա․ ՀՀ ԱԳՆ
20 Մարտի 2025, 10:45

Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման՝ այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
«Տեղեկացնում ենք, որ ԱԳՆ-ն պատշաճ ժամկետներում հանրությանն իրազեկում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում զարգացումների վերաբերյալ», — ասված է գերատեսչության պատասխանում:
Նշենք, որ «Մարգարա» անցակետը, որտեղ Հայաստանի իշխանությունները վերջերս էքսկուրսիա էին կազմակերպել թուրք լրագրողների համար, չի աշխատում:
Երևանն ու Անկարան պայմանավորվել էին այն բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար դեռևս 2022 թվականին, սակայն «Մարգարան» շարունակում է փակ մնալ։