Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆիզպատրաստության պատասխանատվությունը վստահվել է սերբ մարզչին
24 Մարտի 2026, 18:40
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբում փոփոխություններ են տեղի ունեցել. ֆիզիկական պատրաստության նոր մարզիչ է նշանակվել սերբ մասնագետ Պրեդրագ Բոժիչը: Նա փոխարինել է իսպանացի Խավիեր Մինյանոյին:
43-ամյա Բոժիչը նախկինում աշխատել է Սերբիայի ազգային հավաքականում և Բելգրադի «Պարտիզան» ֆուտբոլային ակումբում, իսկ այժմ պատասխանատու կլինի հայկական թիմի խաղացողների ֆիզպատրաստության համար: