Հայաստանի ֆուտբոլի ընտրանին D ենթախմբում 2-րդն է

20 Հունիսի 2023, 13:00

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D ենթախմբում 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը 9 միավորով Թուրքիան է: 4-ական միավոր ունեն Խորվաթիան և Ուելս և միավոր չունի Լատվիան:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին Թուրքիայի հետ: