Հայաստանի գինեգործները կմասնակցեն Իրկուտսկի փառատոնին

01 Հուլիսի 2024, 10:30

Մշակույթ

Իրկուտսկում հուլիսին կանցկացվի «IRKWINEDAY» ավանդական գինու փառատոնը:

Փառատոնին կմասնակցեն ավելի քան 20 բարձրակարգ գինեգործներ Հայաստանից, Ղրիմից, Վրաստանից և Կրասնոդարի երկրամասից:

«IRKWINEDAY» փառատոնն Իրկուտսկում անցկացվում է յոթերորդ անգամ։ Կազմակերպիչներն են Իրկուտսկի սոմելյե Յարոսլավ Գուրևը և «Gusto» գաստրոակումբի հիմնադիր Սերգեյ Սմոլյանինովը: Վերջինս պատմել է, որ «IRKWINEDAY» փառատոնը հետաքրքիր կլինի ինչպես գաստրոնոմիայի ոլորտի մասնագետների, այնպես էլ նրանց համար, որոնք գինուց ոչինչ չեն հասկանում, բայց շատ են ցանկանում ավելին իմանալ: