ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Բելառուսի ԱԳՆ
21 Օգոստոսի 2024, 17:32
Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիայի առնչությամբ ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Բելառուսի ԱԳՆ:
Նշենք, որ պարբերաբար հակառուսական հայտարարություններով հանդես եկող հայկական «Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչներն՝ իրենց առաջնորդ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, Բելառուսի դեսպանատան վրա կարտոֆիլ, ձու և լոլիկ են նետել: