Հայաստանի գրեփլինգի հավաքականը 11 մեդալ է բերել Ղազախստանից

15 Հոկտեմբերի 2024, 20:10

Սպորտ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվել է Գրեփլինգի բոլոր տարիքային խմբերի աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայից:

Հայաստանի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ մեր ընտրանին նվաճել է 11 մեդալ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանի ընտրանին UWW պաշտոնական առաջնություններում նվաճել է 52 մեդալ (7 ոսկե, 15 արծաթե և 30 բրոնզե):

Մեր ընտրանու կազմում մեդալակիրներ են դարձել Երևանի «Krav Maga», «Petrosyan Dojo», «Legacy», ինչպես նաև Արմավիրի «ArmFighting» և Վանաձորի «Legacy» ակումբների մարզիկները։

Հիմա եթերում