«Հայաստանի համերը» խորագրով երեկո՝ Բուենոս Այրեսում
08 Օգոստոսի 2024, 17:00
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Բուենոս Այրեսում անցկացրել է «Հայաստանի համերը» խորագրով երեկո, որտեղ հյուրերը վայելել են հայկական խոհանոցի բազմաթիվ ճաշատեսակներ՝ պատրաստված ՀԲԸՄ տիկնանց հանձնախմբի կողմից։
Ինչպես հայտնում են ՀԲԸՄ-ից, միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ դեսպան Մարկ Սթենլին, ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը, տնտեսական զարգացման նախարար Ռոբերտո Գարսիա Մորիտանը, ՀՀ դեսպանության քաղաքական և մշակութային հարցերի պատասխանատու Վիոլետա Առաքելյանը, Արեն վարդապետ Շահենյանը, Արգենտինայի և Չիլիի Հայ Առաքելական Եկեղեցու փոխանորդը և Հայ Առաքելական Եկեղեցու արքեպիսկոպոս Մուրադյանը, ինչպես նաև մոդել Կարոլինա «Պամպիտա» Արդոհայնը, ՀԲԸՄ նախագահ Անտոնիո Սարաֆյանը, ՀԲԸՄ պատվավոր նախագահ Ռուբեն Քեշիշյանը և Տիկնանց հանձնախմբի նախագահ Սեսիլիա Ջեորջյանը։