Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը․ Արմեն Գրիգորյան
06 Դեկտեմբերի 2025, 16:30
Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Այս մասին «Դոհա ֆորում»-ի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ես կարող եմ ասել, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ է, նրանք ցանկանում են խաղաղություն, նրանք աջակցում են խաղաղության գործընթացին, խաղաղության ինստիտուցիոնալիզացմանը։ Մենք ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Գրիգորյանը։