Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ-Լեոն Ռանոսը գերմանական Բունդեսլիգայում առաջին գոլն է խփել
29 Սեպտեմբերի 2025, 21:27
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում: Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս հայ հարձակվողը, սեփական հարկի տակ ընդունել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին և պարտվել 4:6 հաշվով: Ավելացված 9-րդ րոպեին «Բորուսիա»-ի չորրորդ գոլի հեղինակ է դարձել Հրանտ-Լեոն Ռանոսը:
Սա հայ հարձակվողի առաջին գոլն է գերմանական Բունդեսլիգայում: