Հայաստանի հավաքականի բոլոր աղջիկները Սլովենիայից վերադառնում են մեդալներով
21 Օգոստոսի 2023, 14:19
Սլովենիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն ունի 4 մեդալ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հայրենիք մեդալով կվերադառնան 36 կգ քաշային Աստղիկ Խաչատրյանը, 44 կգ քաշային Լիանա Ժամհարյանը, 46 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Համեստ Աֆրիկյանը և 48 կգ քաշային Անահիտ Հարությունյանը։ Մեր մարզուհիները կիսաեզրափակչում են։
Տղաների պայքարում Հայաստանի հավաքականը 1/4 եզրափակչում ունի 11 մասնակից։ Հաջորդիվ յուրաքանչյուր հաղթանակի դեպքում մեդալ կապահովենք նաև տղաների մրցակցությունում: