Հայաստանի հավաքականի գեղասահորդները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը
15 Հունվարի 2026, 14:30
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, որոնք նախկինում հանդես են եկել Ռուսաստանի դրոշի ներքո, իսկ այժմ ներկայացնում են Հայաստանը զուգասահքում, վիզային խնդիրների պատճառով չեն կարողանա մասնակցել Շեֆիլդում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Այդ մասին Ակոպովան հայտնել է իր տելեգրամյան ալիքում։
«Матч ТВ»-ին տված հարցազրույցում մարզուհին նշել է, որ մերժումը իրենց համար անսպասելի և չափազանց ցավալի է եղել։
«Փաստաթղթերը ներկայացրել էինք մեկ ամիս առաջ, բայց վիզաները մինչ օրս պատրաստ չէին։ Այսօր սպասում էինք դրանց Հայաստանում, հույս ունեինք, որ ամեն ինչ կստացվի, բայց, ցավոք, ոչ»,- նշել է Ակոպովան։
22-ամյա գեղասահորդուհին հավելել է, որ չգիտի՝ դա կապվա՞ծ է իրենց ռուսական ծագման հետ, թե՝ ոչ։ Վիզա չի ստացել նաև մենասահորդ Սեմյոն Դանիլյանցը։