Հայաստանի հավաքականի հարձակվողն առաջին գոլն է խփել գերմանական Բունդեսլիգայի ակումբում

30 Հուլիսի 2023, 09:20

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն իր առաջին գոլն է խփել նոր ակումբի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում: «Բորուսիան» հաղթել է «Մյունխեն-1860»-ին 2:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և աչքի ընկել հանդիպման 5-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Հրանտ-Լեոն Կիպրոսի հետ ընկերական խաղում դարձել է երկու գոլի հեղինակ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի ՝ 2:2: