Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Ռուբինի» խաղացող է դարձել
16 Հուլիսի 2023, 23:50
Հայաստանի հավաքականի՝ նիգերիական արմատներ ունեցող կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «Ռուբինի» խաղացող է դարձել։
Կազանի ակումբի տելեգրամյան պաշտոնական էջը հայտնում է, որ 23-ամյա կիսապաշտպանի հետ համաձայնագիրը 3 խաղաշրջան է նախատեսում, Կազանի ակումբի կազմում Իվուն կխաղա 6-րդ համարի ներքո։
Իվուի վերջին ակումբը «Ուրարտուն» էր, որի կազմում հանդես գալով՝ ֆուտբոլիստը նախորդ խաղաշրջանում Հայաստանի չեմպիոն դարձավ։