Հայաստանի հավաքականի մրցակիցները՝ էլիտ ռաունդում

08 Հունիսի 2023, 19:10

Սպորտ

Հունիսի 8-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ֆուտզալի աշխարհի առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը:

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ մրցակիցներն են Պորտուգալիան, Վրաստանը և Ֆինլանդիան, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 11-20-ը, հոկտեմբերի 2-11-ը և դեկտեմբերի 11-20-ն ընկած ժամանակահատվածում:

Վերջնական խաղացանկը կհաստատվի ավելի ուշ: