Հայաստանի հավաքականի սուսերամարտիկը մեդալ է նվաճել Պրահայում
23 Մարտի 2026, 23:30
Հայաստանի հավաքականի սուսերամարտիկ Դարյա Մալիշևան բրոնզե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում, որը անցկացվել է Պրահաում։ Ռապիրայի մրցաձևում նա վստահ հաղթահարել է խմբային փուլը՝ հաղթելով հինգ մենամարտում, ապա փլեյ-օֆֆում հաղթել է Գերմանիան ներկայացնող երկու մրցակցուհիների և Չեխիայի ներկայացուցիչ մեկ մարզուհու։
Կիսաեզրափակչում Մալիշևան զիջել է մրցաշարի ապագա հաղթող Ջորջիա Ռուտային։
Այս արդյունքը կարևոր ձեռքբերում է հայկական սուսերամարտի համար։ Դարյան հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում 2024 թվականից և ավելի վաղ փորձել էր անցնել Օլիմպիական խաղեր 2024-ի որակավորումը։