Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում
20 Նոյեմբերի 2023, 08:37
Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել նոյեմբերի 17-18-ը Նիդերլանդների Արնեմ քաղաքում անցկացված Կիոկուշին կարատեի աշխարհի 4-րդ առաջնությունում:
Հայ մարզիկներն աշխարհի առաջնությանը մասնակցել են Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ:
Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Արեն Խուդյանը: Փոխչեմպիոն է հռչակվել
Հովհաննես Մալաջյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Դավիթ Ասատրյանը, Քաջիկ Ոսկանյանը և Գոռ Կիրակոսյանը: