Բռնցքամարտի Մ23 ԵԱ․ Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել
21 Հոկտեմբերի 2024, 00:15
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է հինգ մեդալ:
Ոսկե մեդալներ են նվաճել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) և Էլիդա Քոչարյանը (60 կգ): Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (67 կգ):
Վրաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել 57 կգ քաշային Գոռ Այվազյանը Ջավախքից: