Հայաստանի հավաքականը հաղթանակով ավարտեց Ազգերի լիգայի խմբային փուլը
17 Նոյեմբերի 2024, 19:58
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 6-րդ մրցափուլում Հայաստանի ընտրանին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում հանդիպել է Լատվիայի հավաքականի հետ։
Հանդիպման առաջին խաղակեսից հետո լուսատախտակին հաշիվն անփոփոխ էր՝ 0-0։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բացում է հանդիպման հաշիվը՝ խփելով մրցաշարում իր 2-րդ գոլը։
70-րդ րոպեին Ուդրիկիսը հավասարեցրեց հանդիպման հաշիվը, սակայն 4 րոպե անց արդեն Միրանյանը վերականգնեց մեկ գնդակի առավելությունը` իր առաջին գոլը խփելով հավաքականի կազմում։
Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով և 7 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը 4-րդ խմբում՝ վաստակելով B լիգա դուրս գալու համար անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունք։