Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթել է Ֆարերյան կղզիների թիմին

27 Փետրվարի 2025, 15:16

Սպորտ

ՈՒԵՖԱ-ի մինչև 16 տարեկանների Զարգացման մրցաշարի շրջանակներում Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն է անցկացրել: Այս անգամ ընտրանին մրցել է Ֆարերյան կղզիների թիմի հետ և հաղթել 1:0 հաշվով: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Մալթայում կայացած մրցավեճի 54-րդ րոպեին աչքի է ընկել Հայաստանի թիմի ավագ Տիգրան Օհանյանը: Ալեքսանդր Պետրոսյանի թիմն առաջին տուրում 0:1 հաշվով պարտվել էր Մալթայի իր հասակակիցներին:

Երկու մրցափուլերից հետո Մալթայի Մ16 հավաքականը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի թիմը երեք միավորով երկրորդն է: Ֆարերյան կղզիների հավաքականն ունի 2, Ջիբրալթարինը` 1 միավոր: