Հայաստանի հետ առևտուրը կրկնակի կրճատվել է. Ալեքսեյ Օվերչուկ

04 Սեպտեմբերի 2025, 13:00

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը զգալիորեն կրճատվել է, և մինչև տարեվերջ սպասվում է ծավալների գրեթե կրկնակի նվազում:

Նրա խոսքով՝ եթե անցյալ տարի ապրանքաշրջանառությունը կազմել է 12,4 մլրդ դոլար, ապա այս տարի՝ մոտ 6 մլրդ, հնարավոր է՝ մի փոքր ավելի։ Օվերչուկն ընդգծել է, որ դա մտահոգիչ է, բայց նաև նշել է դրական տեղաշարժերը քաղաքական հարթությունում:

Մասնավորապես, նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախապես համաձայնեցված խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ այն համարելով կարևոր ներդրում Եվրասիական լայն տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: