Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները․ Բայրամով

04 Նոյեմբերի 2023, 23:15

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դանդաղել է։ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Հայաստանի ոչ կառուցողական և իրար հակասող քայլերի պատճառով կարգավորման գործընթացը դանդաղել է։ Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հիմա եթերում