«Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմը ռեժիսորական դեբյուտ էր սպանված Արտյոմ Միկոյանի համար
19 Հոկտեմբերի 2023, 16:55
2016 թվականին նկարահանված «Հայաստանի հնագույն տաճարները» վավերագրական ֆիլմը դարձել է նախօրեին սպանված 30-ամյա Արտյոմ Միկոյանի՝ ռուսաստանաբնակ հայազգի երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, «Ծաղիկներ» ռոք խմբի հիմնադիր և առաջնորդ Ստաս Նամինի (Անաստաս Միկոյան) որդու ռեժիսորական դեբյուտը:
Վավերագրական ֆիլմը հիմնված է պատմական նյութի վրա։ Նկարահանումներին մասնակցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Նշենք, որ Ստաս Նամինի որդին և զոքանչը դանակի բազմաթիվ հարվածներով հայտնաբերվել են նրանց մերձմոսկովյան քոթեջում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Սպանության կասկածանքով ձերբակալվել է Ստաս Նամինի երկրորդ որդին՝ 39-ամյա Ռոմանը։