«Հայաստանի հոգին» քնարական աշնանային համերգ՝ Լյութերական եկեղեցում
28 Հոկտեմբերի 2024, 14:20
Նոյեմբերի 7-ին Գրոդնո քաղաքի Սուրբ Հովհաննես Լյութերական եկեղեցում տեղի կունենա «Հայաստանի հոգին» քնարական աշնանային համերգը, որը կազմակերպել է Բրեստի տարածաշրջանային ֆիլհարմոնիան:
Միջազգային մրցույթների դափնեկիր Վարդան Հարությունյանի և Հեղինե Բարսեղյանի կատարմամբ կհնչեն հայկական ժողովրդական, հոգևոր երգեր, շարականներ, տաղեր և հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Եկմալյանի, Սայաթ-Նովայի, Շերամի ստեղծագործությունները: