Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երրորդն է ԵԱ-ի թիմային պայքարում

15 Փետրվարի 2024, 14:40

Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում 3-րդն է: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 3 մեդալ:

Եվրոպայի առաջնությունում իր 7-րդ ոսկե մեդալը նվաճել է Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Երրորդ անգամ ոսկե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը: Բրոնզե մեդալակիր է դարձել Մանվել Խաչատրյանը: