Հայաստանի իշխանությունները մտադիր են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Կոնստանտին Զատուլին
07 Նոյեմբերի 2023, 20:50
Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ԱՊՀ երկրների հանդիպմանը Հայաստանի չմասնակցելը:
«ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարները կտանեն այն փաստը, որ Հայաստանի ներկայացուցիչը չի ժամանի հանդիպմանը, ոչ մի ողբերգություն տեղի չի ունենա։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Նիկոլ Փաշինյանի հավատարիմ պալադիններից է։ Կարելի է դեռ վիճել, թե նրանցից ով է մեծ ռուսատյաց։ Ինչ վերաբերում է գործի ձևական կողմին, ապա, իհարկե, նման միջոցառումներին չմասնակցելը, որտեղ օրակարգը որոշում է Ռուսաստանը, հաստատում է այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանից շեղվում են դեպի արևմուտք», — ասել է Կոնստանտին Զատուլինը։
Կոնստանտին Ֆյոդորովիչը նաև նշել է, որ Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգության մեղքը Արևմուտքն ու Հայաստանը փորձում են բարդել Ռուսաստանի վրա: Այս իրավիճակում Մոսկվայի համար կարևոր է նման հայտարարությունների առիթ չտալ։
«Մենք պետք է հիշենք, որ հարյուրամյակներ շարունակ Ռուսաստանը հովանավորել է հայերին Կովկասում և իր կազմում պահպանել հայ ժողովրդին և հայկական պետությունը: Այդ պատմական կապերի համար մենք պետք է պայքարենք, որովհետև դա մեր հաղթաթուղթն է։ Ռուսաստանում ապրում են մի քանի միլիոն հայեր։ Ահա այսպիսի հարաբերությունները պետք է գնահատվեն», — ընդգծել է պատգամավորը։
Կոնստանտին Զատուլինը հստակեցրել է, որ Մոսկվան չպետք է զիջումների գնա և «զիջումներ խաղա»։ Պատգամավորը նաև ուշադրություն հրավիրեց, որ Փաշինյանը տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի ՌԴ-ն Հայաստանում ավելի շատ թշնամիներ ունենա, քան բարեկամներ: Այս հարցում Մոսկվան չպետք է օգնական լինի վարչապետին, ամփոփել է քաղաքական գործիչը։