Հայաստանի կարատեիստները Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն խոշոր մրցաշարի

22 Սեպտեմբերի 2024, 13:45

Սպորտ

Սանկտ Պետերբուրգի «Հոբելյանական» մարզահամալիրում սեպտեմբերի 21-ին և 22-ին կանցկացվեն «Պետերբուրգյան աշուն» կարատեի միջազգային և համառուսաստանյան մրցումները:

Մրցումներին կմասնակցեն 1500-ից ավելի մարզիկներ աշխարհի ավելի քան 15 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Հայաստանի հավաքականի մարզիչ Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ մրցաշարին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ է մեկնել 22 կարատեիստ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Կապանից:

Մրցումների կազմակերպիչներն են Սանկտ Պետերբուրգի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեն, Ռուսաստանի և, Սանկտ Պետերբուրգի կարատեի ֆեդերացիաները:

Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Վենեսուելայից, Իրանից, Եգիպտոսից, Սերբիայից, Նեպալից և այլն: Այս իրադարձությունը հավակնում է լինել կարատեի աշխարհի ամենամեծ մրցաշարերից մեկը և խոստանում է հետաքրքիր լինել սպորտի և մարտարվեստի բոլոր սիրահարների համար: