Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և տեռորի. Բագրատ Սրբազան

02 Մայիսի 2024, 11:15

Քաղաքականություն

Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և տեռորի։ Այս մասին Իջևանի ոստիկանության մոտ լրագրողներին ասել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Դրա պատասխանը պետք է տան իրենք, անպատասխանատու և անպատասխան որևէ հարց մեզ համար չի մնալու»,- ասել է Սրբազանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 2-ին, վաղ առավոտյան ժամը 6:00-ի շրջանում Ոստիկանության կողմից ապօրինի բռնի ուժ է կիրառվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ պահող և Կիրանցի հատվածում այսպես կոչված «ականազերծման աշխատանքներին» խոչընդոտող կիրանցեցիների նկատմամբ։

Անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ։

Բերման ենթարկվածների թվում կային նաև անչափահասներ։