Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը հաղթանակով է ավարտել Եվրո-ի ընտրական փուլը

31 Հոկտեմբերի 2023, 18:27

Սպորտ

Հոկտեմբերի 30-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականն ընդունել է Լյուքսեմբուրգի Մ-19 ընտրանուն և հաղթել 1:0 հաշվով:

Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Թիմին հաղթանակ է բերել Լուսինե Կոստանյանի գոլը։

3-րդ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը (Մ19) խմբում 3 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը։