Հայաստանի մաքսային ծառայությունը գործելու է «Թրամփի ուղու» վրա. ՊԵԿ նախագահ
12 Սեպտեմբերի 2025, 14:30
Հայաստանի մաքսային ծառայությունը գործելու է նախատեսվող «Թրամփի ուղու» վրա: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
«Վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունն այդտեղ գործելու է: Ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այնուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային քաղաքականությունը տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում»,- ասել է Հակոբյանը: