Հայաստանի մշակութային ժառանգությանը նվիրված փառատոն` Պյատիգորսկում

04 Հունիսի 2025, 10:00

Մշակույթ

Հունիսի 6-ին Պյատիգորսկի հայ համայնքի «Արև» կրթական կենտրոնում տեղի կունենա Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը նվիրված փառատոն: Այս մասին հայտնում է համայնքի տելեգրամյան ալիքը։

Միջոցառմանը կմասնակցեն 6 քաղաքների թիմեր: Փառատոնը կանցկացվի չորս փուլով, որոնցից յուրաքանչյուրում մասնակիցները կցուցադրեն Հայաստանի պատմության, աշխարհագրության, գրականության և արվեստի վերաբերյալ իրենց գիտելիքները: Յուրաքանչյուր թիմ կներկայացնի Հայաստանի որևէ մարզ՝ հանդիսատեսին ցույց տալով տվյալ մարզի սովորույթներն ու ավանդույթները: