Հայաստանի ներկայացուցիչ Մարինա Շուքուրյանն արժանացել է «Miss Europe-Runner up» տիտղոսին
25 Փետրվարի 2025, 17:30

Օրերս տեղի է ունեցել «Միսս Եվրոպա» մշակութային մրցույթը, որում Հայաստանի ներկայացուցիչ Մարինա Շուքուրյանն արժանացել է «Miss Europe-Runner up» տիտղոսին:
Հայ մասնակիցը ցուցադրել է հայկական տարազը, որն արտացոլում է հայկական պատմությունը և մշակութային առանձնահատկությունները։
Եզրափակչին մասնակցել է 24 երկիր: Մրցույթին կարող էին մասնակցել 28 տարեկանից բարձր անձինք, ամուսնացած կանայք և մայրեր։
Մրցույթին նախապատրաստվելու ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել այցելելու Բեյրութի մշակութային վայրեր։
Նշվում է նաև, որ եզրափակիչը շուտով հեռարձակվելու է միջազգային MTV ալիքով:
«Միսս Եվրոպան», որը հիմնադրվել է 1927 թվականին, ունի պատմական նշանակություն և միավորում է Եվրոպայի և Ասիայի երկրներին՝ ընդգծելով մշակութային բազմազանությունը։ Այն ոչ միայն ցուցադրում է մասնակիցների գեղեցկությունը, այլև հարթակ է ծառայում սոցիալական կարևոր հարցերի քննարկման և մշակութային փոխանակման համար:

