Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալ

02 Դեկտեմբերի 2024, 16:00

Մշակույթ

Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում  անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանն ու 2 նվագակցող:

Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ, 2 դիպլոմ: