Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն պատանի օլիմպիականների միջազգային ֆորումին

25 Մայիսի 2023, 15:40

Հայեր | Սպորտ

Հունիսի 1-ին և 2-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրի Grand Sports Arena-ում տեղի կունենա Պատանի օլիմպիականների միջազգային ֆորումը, որն ավանդաբար կազմակերպում է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն:

Այս տարի ֆորումի միջոցառումներին կմասնակցեն 14-17 տարեկան շուրջ 270 պատանի մարզիկներ՝ Ռուսաստանի Դաշնության մարզերից, Բելառուսի Հանրապետությունից, Հայաստանից, Ուզբեկստանից, Էսվատինիից, Սիրիայից, Գամբիայից, Նամիբիայից, Մալիից և այլ երկրներից։

Ֆորումի հիմնական խնդիրներն են՝
-հակառուսական պատժամիջոցների համատեքստում միջազգային հումանիտար համագործակցության զարգացման խթանում.

-աջակցություն երիտասարդ մարզիկներին, ովքեր զրկված են միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից.

-երիտասարդ մարզիկների մեջ պատշաճ վերաբերմունք կրթել և ամրապնդել սպորտի արժեքներին և օլիմպիական շարժմանը, ներառյալ բարեկամությունը, հարգանքը և գերազանցության ձգտումը ոչ միայն սպորտում, այլև կյանքում.

-ամրապնդել երիտասարդ մարզիկների մոտիվացիան՝ հավատարիմ մնալու մաքուր սպորտի (կյանքն առանց դոպինգի) և արդար խաղի հիմնական սկզբունքներին՝ պահպանելով անձնական հեղինակությունը:

Հիմա եթերում