Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալ է նվաճել Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում

24 Օգոստոսի 2023, 23:12

Սպորտ

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնի ընթացքում լողի 200 մ բատերֆլայ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 2.24.43 արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր՝ սահմանելով ՀՀ նոր ռեկորդ։

«Sports.ru»-ի փոխանցմամբ՝ Վարսենիկ Մանուչարյանը դուրս է եկել 50 մ բատերֆլայ մրցաձևի կիսաեզրափակիչ։

Հիշեցնենք, որ Համալսարանական սպորտի միջազգային փառատոնը մեկնարկել է օգոստոսի 19-ին և կտևի մինչև օգոստոսի 31-ը։

Հիմա եթերում