Հայաստանի ներկայացուցիչը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին ոսկին է նվաճել
05 Հուլիսի 2023, 09:57
Հայաստանի ներկայացուցիչ Ժորա Գրիգորյանը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի` մինչեւ 17 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Նա հավաքել է 244 կգ (109+135)։
Առաջին օրը երկամարտի բրոնզե մեդալ էր նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Կառլեն Դավթյանը (49 կգ)։